ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում մոտենում է 30 հազարի

Կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում մոտենում է 30 հազարի
08.07.2020 | 15:23

Ռուսական РИА Новости գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը, գրում է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով մահացածերի թիվը մոտենում է 30 հազարին, իսկ այս պահին ֆրանսիական հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան 7600 մարդ:


Ըստ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների՝ համավարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում ավելի քան 29 900 մարդ է մահացել: Նրանցից մոտ 19 500 հիվանդանոցներում են մահացել, մոտ 10 500-ը հսարակական կամ սոցիալական հաստատություններում:


«Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս ախտորոշմամբ 127 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 21-ը միանգամից վերակենդանացման բաժամունք են տեղափոխվել: Թեև վերջին օրերին վերակենդանացման բաժամունքներում գտնվող մարդկանց թիվը նվազել է, բայց համավարակի տարածման օրվանից ի վեր բաժանմունքներում 18 400 մարդ է գտնվել»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 3947

Մեկնաբանություններ